Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների լիարժեք դադարեցման մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կհրապարակվի մոտ ժամանակներս եւ կտարածվի միջազգային հարթակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես տեսել եմ, որ համացանցում տարածվում են տեքստեր (իբր հայտարարությունը): Դրանք մոտ են ճշմարտությանը, սակայն լիարժեք հաստատել չեմ կարող: Մոտ ժամանակներս կհրապարակվի հայտարարությունը եւ կտարավի միջազգային հարթակներում»,-ասել է նա: