Շատ կարեւոր է նաեւ խոսել այն մասին, թե արդյոք այս պատերազմը անխուսափելի էր. ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու կար մեկ հնարավորություն՝ 5 տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Այս մասին Facebook-ի իր էջում լայվի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, 1994-ից սկսած բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, ցավոք սրտի, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այսինքն սա բանակցային գործընթացի միակ շատ հստակ ձեւակերպումն է եղել: Դա անընդհատ բանակցություններում ներկա է եղել: Մնացած որեւէ բան որոշակի չի եղել: Օրինակ գրված է եղել ԼՂ կարգավիճակի ճշգրտում եւ 25 տարի այդպիսի քննարկում է եղել: Ի՞նչ է  նշանակում կարգավիճակի ճշգրտում: Արդբեջանն էլ ասել է՝ շատ լավ, քանի որ կա ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջնակում: Մենք ասել ենք՝ չէ, համաձայն չենք, Ադրբեջանն իր մեկնաբանությունն է տվել: Դա անընդհատ տարընթերցումների տեղի է տվել: Մենք բանակցային այս 25 տարվ աընթացքում չենք կարողացել այս թեզը ճշգրտել, թե ինչ է նշանակում ազգերի ինքնորոշում»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական ու ռազմական որոշակի կարողություններ ձեռք բերելով քայլ-քայլ, սկզբից Ղարաբաղին ընդհանրապես դուրս են մղել բանակցային գործընթացից, հետո ԼՂ Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցն են դուրս դրել բանակցային գործընթացից եւ ըստ էության, բանակցային գործընթացում  հստակ, շոշափելի միայն մի բան է եղել՝ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

«Բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը սկսվել են հետեւյալից, որ ԼՂ բանակցային գործընթացի նպատակներն են. 1-ին, 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, 2-րդ,  ԼՂ կարգավիճակի ճշգրտում: Մենք անընդհատ այդ բազայի վրա ենք հիմնվել: Մենք չենք կարողացել շրջանների վերադարձի այդ թեզը դարձնել մեկնաբանելի, մինչդեռ ազգերի ինքնորոշման մասին նշումը դարձել է շատ մեկնաբանելի:

Մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ որ այս անառարկելի դրույթը ըստ էության, արդեն իսկ 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերությունը: Անընդհատ խուսանավելով, էսկողմ-էնկողմ տանելով, ինչ-որ ձեւերով հայկական կողմը այդ հարցը հետաձգել է: Բայց բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել մեկ տարի, 5 տարի, կարելիէ  ձգձգել 15 տարի, 20 տարի, բայց ի վերջո գալիս է պահը, երբ ձեւավորվում է այսպիսի մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, որ քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ է, եւ սեղանին ունենք շատ կոնկրետ հարց, որը տարածքների հանձնումն է, ուրեմն եկեք այդ կոնկրետ հարցը լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին: 2018-ի մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջեւ»:

Նիկոլ Փաշինյնը նաեւ ընդգծեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց հենց տարածքները վերադարձնելու պայմանով. «Բայց այդ փորձն այլեւս թույլ չէր տա, որ պատերազմն սկսվեր, կանգներ՝ պայմանով, որ տեսնենք, թե էլ ինչքան կարող ենք ձգել, որովհետեւ ձգելու հնարավորություն այլեւս ոչ մեկը չի ուզում տալ:

Պատերազմից առաջ էլ մենք  փորձել ենք բանակցային այս տրամաբանությունը փոխել: Փորձել ենք չհանձնվել, փորձել ենք, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը առնվազն գա հասնի այն որոշակիությանը, որն ունի տարածքների հանձնման հարցը: Այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի:

Հիմա մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ, իհարկե գիտեինք, արդյոք պատրաստվում էինք այդ պատերազմին, իհարկե, պատրաստվում էինք: Մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմին, 2018-ի հուլիսը ցույց տվեց, որ զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին: Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով չի կարող հաջողություն ունենալ, դրա հմար ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է. Թուրքիան վարձկաններ ներգրավելով, ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ Հայկական բանակը կռվում է միանգամից երեք ուժի դեմ:

Մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր  զինվորները, սպաները, գեներալները կռվեցին անձնուրաց, հերոսության օրինակներ ցույց տվեցին, բայց ի վերջո, եկանք այն կետին, երբ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել: Նաեւ Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետեւանքները կլինեն շտ ավելի ծանր: Այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այն որոշումը, որը կայացվել է»,-հայտարարեց վարչապետը: