Ղարաբաղում ռուս խաղաղապահները կպահպանեն մարտական բոլոր գործողությունների եւ կրակի դադարեցումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դա ապահովություն է: Կրակի դադարեցումը տեղի է ունեցել հակամարտող կողմերի համաձայնությամբ: Խաղաղապահները կոչված են ֆիքսելու եւ պահպանելու կրակի դադարեցումը»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում ռազմական գործողությունների դադարեցման համար խաղաղապահ կոնտինգենտի մանդատ:
Պեսկովը հավելել է, որ խաղաղապահները զինված են՝ համապատասխան ձեռքբերված համաձայնություններին:




























