Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ախտահանման հարցը հատկապես սուր է դարձել, եւ հեռախոսն այն բանն է, որն անընդհատ մեր ձեռքերում է: «Սիներգիա» համալսարանի նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Ավերինը  «Փրայմ» գործակալությանը պատմել է, թե ինչու չի կարելի հեռախոսը սրբել սպիրտով եւ ինչպես ճիշտ ախտահանել գաջեթները:

«Էթիլային սպիրտը, ինչպես եւ ջրածնի պերօքսիդը, կարող է վնասել էկրանին օլեոֆոբիկ ծածկույթը: Իզոպրոպիլային սպիրտը լավագույնն է սմարթֆոնը սրբելու համար: Այն հեշտ է ձեռք բերել անձեռոցիկների կամ սփրեյի տեսքով»,- պարզաբանում է փորձագետը:

Ընդ որում, սպիրտի իդեալական կոնցենտրացիան սմարթֆոն մաքրելու համար 70-80 տոկոս է: Ավելի մաքուր լուծույթն ավելի արագ է գոլորշիանում, իսկ լավ արդյունքի համար ախտահանող լուծույթը պետք է առնվազն մեկ րոպե մնա մակերեսին, հավելել է նա: