ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, որ վարչապետը պետք է հեռանա։

«Պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի կապիտուլացիայից խոսող և վերջում Արցախի+ՀՀ համար կապիտուլացիայի թուղթ ստորագրող վարչապետը չի կարող այլևս առաջնորդ լինել:

Պետք է արժանապատվորեն հեռանա»,-նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են հանձնվում Արցախի 7 շրջաններն ու այն բնակավայրերը, որոնք գրավել է պատերազմի ընթացքում։

Այդ փաստաթղթով նախատեսվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայում, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառուցում։

Պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի կապիտուլացիայից խոսող և վերջում Արցախի+ՀՀ համար կապիտուլացիայի թուղթ ստորագրող վարչապետը չի կարող այլևս առաջնորդ լինել: Պետք է արժանապատվորեն հեռանա:

Опубликовано Ani Samsonyan-Անի Սամսոնյան Четверг, 12 ноября 2020 г.