Ռուս խաղաղապահներով եւս 4 Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երեւանի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող Իլ-76 եւս 4 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել Երեւանի օդանավակայանում Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: 15-րդ խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ խաղաղապահ օպերացիայի անցկացման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:




























