Թբիլիսիում կայացել է բողոքի ակցիա` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մի քանի բուհերի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Ռուսթավելիի պողոտայում` պահանջելով հետաքննել մայիսի 26-ի իրադարձություններն ու պատժել մեղավորներին: Նրանք 4 մարդու մահվան պատասխանատվությունը բարդել են ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության առաջնորդների վրա:
Միեւնույն ժամանակ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հեղաշրջան լայնածավալ դավադրության բացահայտման մասին: Քրեական գործը հարուցվել է Նինո Բուրջանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի դեմ: Ձերբակալվել են «Հավատացյալների ազգային շարժում» կուսակցության զինված թեւի 24 անդամներ, որոնց Մոսկվայից ղեկավարել է ներքին գործերի նախկին նախարար Թեմուր Խաչիշվիլին:




























