ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին Ռուսաստանում կարող են բախումներ սկսվել ծագումով Ադրբեջանից եւ Հայաստանից մարդկանց միջեւ։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել ուրբաթ հրապարակված RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Մեկնաբանելով Ղարաբաղում իրավիճակի ֆոնին ազգամիջյան բախումների անխուսափելիության եւ անշրջելիության մասին դիտարկումը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է․ «Դա բացարձակապես ակնհայտ չէ եւ շրջելի է, ես այս հարցում ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ»։
«Դե, դուք գիտեք, որ Ռուսաստանում ապրում եմ կա՛մ նույնքան, կա՛մ գուցե փոքր-ինչ ավելի հայերը, որքան բուն Հայաստանում։ Այդ հայերի մեծամասնությունը եւ ադրբեջանցիների մեծամասնությունը ռուսական հանրույթի՝ եզակի բազմազգ եւ բազմադավանանք հանրույթի հարգարժան անդամներն են։ Հայերն ու ադրբեջանցիները հոյակապ ցուցադրում են, թե սա հնարավորությունների ինչպիսի երկիր է։ Եվ նրանք բոլորը հասարակության ինչպես հարգարժան, այնպես էլ պատասխանատու անդամներն են, որոնք հրաշալի հասկանում են, որ այստեղ պետք է ղեկավարվեն ՌԴ օրենքներով։ Սա հասկանալով՝ մեր համաքաղաքացի հայերն ու ադրբեջանցիները իրենց անչափ պատասխանատու են պահում․․․ Այս ողբերգության սկզբում եղել են ինչ-որ աննշան միջադեպեր, որոնք արագ դադարեցվել են»։




























