Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրելու իրավունք չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային գործերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահանը։

«Սաուդյան Արաբիայի թագավորը, որը ներխուժել է Եմեն եւ օգնում է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում ու Եմենում ԻԼԻՊ-ի ամերկյան ահաբեկչությանը, Իրանին մեղադրելու իրավունք չունի։ Ավելի լավ է Էր Ռիադը դադարի ծառայել Իսրայելին եւ հարգի հարեւաններին։ Իրանը մշտապես եղել է հարեւանների եւ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության կողմնակից»,- նշել է նա «Թվիթերում»։