Թուրքիայում Ջուդի լեռան լանջերին գտնվող ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ փլուզման հետեւանքով 1 հանքափոր մահացել է։ Վիրավորված 2 աշխատակիցները տեղափոխվել են Շըրնաքի հիվանդանոց։ Փլուզման պատճառները դեռեւս հայտնի չեն։




























