2011թ. հունիսի 4-6-ը, Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում  կանցկացվի հինգերորդ  միջազգային ունիվերսալ  ցուցահանդեսը` «Մանկության Աշխարհ  EXPO  2011», նվիրված երեխաների պաշտպանությանը միջազգային օրվան:

«Մանկության աշխարհ  EXPO 2011» ցուցահանդեսը առաջին քայլն է երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը` տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների եւ մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:   

Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն`

Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»

Ֆոտոմրցույթ  «Ժպտերեսիկ»

«Ատեքս» նորաձեւության կենտրոնի հետ համատեղ մանկական հագուստի ցուցադրում

«Կաստանիտա», «Փոքրիկ Երեւանցիներ» մանկական պարային համույթի ելույթ 

Նախատեսվող միջոցառումներ` «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային 

 Միության կենտրոն», «Բում-Բումիկ» շոու

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են.

1. Ապրանքներ երեխաների համար

Հագուստ, կոշկեղեն, սպիտակեղեն, պարագաներ երեխաների եւ պատանիների համար

Կահույք տան , մանկապարտեզների եւ  կրթօջախների համար

Խաղալիքներ, կոնստրուկտորներ, ատրակցիոններ, ճոճանակներ

Գրասենյակային եւ դպրոցական պարագաներ

2. Մանկական սնունդ

Սնունդ նորածինների համար

Սնունդ հղի կանանց համար եւ կերակրող մայրերի համար

Չոր նախաճաշեր, հյութեր, քաղցրեղեն, պաղպաղակ եւ այլն

3. Բժշկություն երեխաների համար

4.Երեխաների ուսուցում եւ կրթություն

Զարգացող եւ ուսուցանող մեթոդիկաներ եւ խաղեր

Կենտրոններ եւ սրահներ

5. Ֆինանսական ծառայություններ երեխաներին

6.Մանկական հանգիստ եւ զբոսաշրջություն