ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին հանձնարարել է Ղարաբաղում իրավիճակի մասին տեղեկացնել միջազգային կազմակերպություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սերգեյ Վիկտորովիչ, Ձեզ խնդրել եմ տեղեկացնել գործընկերներին, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին: Ինչպես նաեւ հանձնարարել եմ կապ հաստատել միջազգային կազմակերպությունների հետ: Ո՞ր փուլում է գտնվում այդ աշխատանքը»,-ասել է Պուտինը ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ՝ դիմելով Լավրովին: