Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Երեւան քաղաքում մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, ընդգծելով նրա 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը ինչպես Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը եւս, ըստ ամենայնի, կաջակցի այդ միջոցառումների պատշաճ անցկացման գործին:

Նիստին մասնակցել են Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ: