Ուրբաթ Անկարայում ռուսական եւ թուրքական ռազմական պատվիրակությունները քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարն ու իրավիճակը Սիրիայում: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական եւ ռուսական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են աշխատանքները, որոնք իրականացվելու են Լեռնային Ղարաբաղում հրադադար հայտարարելուց հետո, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում, այդ թվում՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը»,- Sabah թերթը մեջբերում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարությունը:




























