ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
«Հարգելինե'րս
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:
Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել:
Պարոն Փաշայա'ն,մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։




























