Կասկադի հարթակից իրեն ցած նետած 16-ամյա աղջկա ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։
«Գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,- հստակեցրեց նա՝ ավելացնելով, որ այժմ նախաքննություն է ընթանում։
Հատկանշական է, որ ըստ վերջին օրերին սոցիալական ցանցերում պտտվող լուրերի՝ աղջկա եղբայրը նրա վրա «ղումար է» խաղացել եւ պարտվել, ինչն էլ 16-ամյա դեռահասին ստիպել է նման քայլի գնալ։
Նշենք, որ աղջիկը Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից ցած էր նետվել մայիսի 28-ի երեկոյան։



























