ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտեցել է այն խոստովանմանը, որ հունվարի 20-ից հետո այլեւս նախագահ չի լինելու, սակայն կանգ է առել եւ փոխարենը խոստացել է, որ իր վարչակազմը նոր կարանտին չի մտցնի կորոնավիրուսի կապակցությամբ, հաղորդում է CNN-ը:
«Չեմ անի, այս վարչակազմը կարանտին չի մտցնի: Հուսանք, ինչ էլ որ լինի ապագայում, ո՞վ գիտի, թե ինչպիսի վարչակազմ կլինի: Կարծում եմ` ժամանակը ցույց կտա, բայց կարող եմ ասել, որ այս վարչակազմը կարանտինի չի գնա»,- ասել է Թրամփը «Վարդագույն պարտեզում» նախագահական ընտրություններից հետո իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ:
«Այս վարչակազմը ոչ մի պարագայում չի գնա, կարանտինի միջով չի անցնի, բայց մենք շատ զգոն կլինենք: Շատ զգույշ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը չի ճանաչում ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները եւ դիմել է դատարան` դրանք վիճարկելու համար:
Վերջին տվյալներով` Ջո Բայդենը հաղթել է նաև Ջորջիա նահանգում:





























