Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը շաբաթ օրը` նոյեմբերի 14-ին, սկսում է պարեկության իրականացումը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով` պարեկությունը կիրականացվի «Հյուսիս» եւ «Հարավ» պատասխանատվության գոտիներում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նոյեմբերի 11-ին ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզների համաձայն` Ղարաբաղում ռուս խաղաղապահները կտեղակայվեն «Հյուսիս» եւ «Հարավ»  պատասխանատվության գոտիներում: Առաջինը, մասնավորապես, ներառում է Ստեփանակերտ, Աղդամ եւ Լաչին բնակավայրերին հարող տարածքները, երկրորդը` Տերտերի եւ Աղդամի շրջանների հյուսիսային հատվածները, Մարդակերտ բնակավայրը:

Ռուս խաղաղապահները 12 դիտակետ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում, իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա:

Ըստ Կոնաշենկովի` զինադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների օգնությամբ սկսվել է զոհվածների դիերի փոխանակումը: Դա տեղի է ունենում Շուշի բնակավայրի տարածքում, նշել է նա: