Սիրիական տանկերը մայիսի 30-ին գրոհի են անցել Թալլ-Բիսա քաղաքի վրա, որ գտնվում Հոմս քաղաքի հյուսիսում, առնվազն 10 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական բնակիչներին:
Քաղաքը արդեն մեկ օր շրջափակման մեջ է: Երեկվանից սիրիացի զինծառայողներն ու անվտանգության ուժերի աշխատակիցները փակել են բոլոր ճանապարհները, մտել են քաղաք եւ գրվել մի քանի կարեւոր օբյեկտներ:
Նման գործողություն է իրականացվում նաեւ Էր-Ռաստան քաղաքում:



























