Ճապոնական NTT DoCoMo բջջային օպերատորը Wireless Japan 2011 ցուցահանդեսում ցուցադրել է հեռախոսազրույցների ավտոմատ թարգմանության ծառայությունը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով DigInfo TV-ն:

Ցուցադրման ժամանակ NTT DoCoMo-ի աշխատակիցները հեռախոսով կարդում էին ճապոներեն թերթը եւ նրանց արտահայտություններն օնլայն ռեժիմով թարգմանվում էին:

Օպերատորի ներկայացուցիչները նշել են, թե ծառայությունը գտնվում է մշակման փուլում եւ թարգմանությունները ոչ միշտ են հստակ: Այդուհանդերձ, DoCoMo-ն թեսթային ռեժիմով ծրագրում է ծառայությունը միացնել 2011թ.: Առայժմ հայտնի չէ` արդյոք այլ լեզուներով կլինի ծառայությունը: