Դալայ-լաման պաշտոնապես վայր է դրել Տիբեթի քաղաքական առաջնորդի իր լիազորությունները: Այս մասին հաղորդում է Տիբեթի վտարանդի կառավարության պաշտոնական կայքը:

Դալայ-լաման Տիբեթի քաղաքական առաջնորդի իր լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել էր դեռ այս տարվա մարտին եւ նշել ժողովրդավարական կարգով Տիբեթի նոր կառավարություն ընտրելու մասին: Նա միաժամանակ ընդգծել է, որ շարունակում է մնալ տիբեթցիների հոգեւոր առաջնորդը: Դրանից անմիջապես հետո համաժողովրդական ընտրություններ էին կայացել, որի արդյունքներով Տիբեթի վարչապետ էր ընտրվել 44-ամյա իրավաբան Լոբսանգ Սանգայը (Lobsang Sangay):