4 մարդ սպանվել է, եւս 25-ը վնասվածքներ են ստացել երկու ահաբեկչությունների արդյունքում, որ տեղի են ունեցել մայիսի 30-ին Հերաթ քաղաքում` համանուն նահանգի վարչական կենտրոնում:
Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով աղֆանական անվտանգության ուժերի «Արեւմուտք» խմբավորման հրամանատար Աբդուլա Ահմադիին:
Պայթյունները որոտացել են կեսօրին մոտ: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Ջադե-է Սինեմա շրջանում, երկրորդը` Սինեմա Չաուկ շրջանում: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:



























