Իրանի հյուսիսարեւմտյան սահմանները չեն փոխվել: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է Mehr-ը:

«Անցած շաբաթ մենք բախվել ենք մի շարք ԶԼՄ-ների անհիմն հայտարարությունների հետ այն մասին, որ ղարաբաղյան ճգնաժամից հետո տարածաշրջանի քարտեզում փոփոխություններ կարվեն: Այդ կապակցությամբ մի քանի կեղծ քարտեզ է հրապարակվել: Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է ճգնաժամի վերջնական լուծումն ու ձգտել այն կարգավորել խաղաղ ճանապարհով վերջին 30 տարիների ընթացքում: Իրանը ողջունում է այդ գործընթացին նպաստող ցանկացած գործողություն»,-ասել է նա:

«Քարտեզի վրա որեւէ փոփոխություն չի կատարվել, մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում այլեւս չեն լինի թաքֆիրի եւ ահաբեկչական խմբեր»,-հավելել է Հաթիբզադեն՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի դերի եւ տարածաշրջան թուրք խաղաղապահների ուղարկման մասին՝ նա ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դեր է ունեցել եւ շարունակում է ունենալ տարածաշրջանում բոլոր իրադարձություններում: Այդ հակամարտության միակ մտշական կարգավորումը երկրների ինքնիշխանությունն ու սահմանների հարգումն է, եւ մենք ողջունում ենք այն ամենը,ինչը նպաստում է դրան»: