Բանակցային օրակարգը հիմա ձեւավորման փուլում է  եւ մեզ համար այդ օրակարգում կարեւորագույն խնդիրը ԼՂ կարգավիճակն է, նաեւ փախստականների վերադարձի հետ կապված հարցեր, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես  նաեւ տնտեսության բնականոն գործունեության ու զարգացման հետ կապված հարցեր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խորհրդարանական դիվանագիտության դերը չպետք է այս առումով թերագնահատել»,-ասաց նա: