Մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը:

Նախօրեին ԱՀԿ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի ծխելն այս տարի կսպանի մոտ 6 միլիոն մարդու, որոնցից 600 հազարը` պասիվ ծխողներ:

Եթե լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն, 2030թ. ծխախոտը տարեկան կսպանի 8 մլն մարդու:

20-րդ դարի ընթացքում սիգարետը սպանել է 100 մլն մարդու, իսկ 21-րդ դարում, իսկ կանխատեսումների` այդ թիվը կարող է հասնել 1 միլիարդի:

Նշենք, որ այսօր Երեւանում կայանալու է երթ ի պաշտպանություն չծխողների: Երթը մեկնարկելու է Ամերիկյան համալսարանի մոտից եւ ավարտվելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առջեւ: