Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ, որտեղ այդ կազմակերպությունը երկար ժամանակ ակտիվ աշխատում էր: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա մենք լրացուցիչ դաշտ ենք ստացել փոխգործակցության համար, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները եռակողմ համատեղ հայտարարություն ստորագրեցին, ասել է Լավրովը:- Այնտեղ ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայված, եւ մենք գիտենք, թե որքան ակտիվ եւ երկար ժամանակ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր համագործակցությունը, որն արդեն ակտիվորեն զարգանում է»:











