Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ռեւիզիա թույլ չտալու համար, երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այժմ տարածված հայտարարությունը ռեւիզիայի ենթարկելու, վերաշարադրելու փորձեր չենք տեսնում... Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա տարածված հայտարարությունը վերաշարադրելու, ռեւիզիայի ենթարկելու փորձեր մենք չենք տեսնում: Եթե ​​ճիշտ եմ հասկանում, այժմ Հայաստանում բարդ բանավեճեր են ընթանում: 17 կուսակցություն, որոնք միավորվել են իրենց երկրի շահերի պաշտպանության համար, միանշանակ դեմ են արտահայտվել այս հայտարարությունը վերանայելու ցանկացած փորձի: Մենք ելնում ենք դրանից եւ կանենք ամեն ինչ, որպեսզի նման փորձեր չլինեն եւ, ամեն դեպքում, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը:

Ինչ վերաբերում է փախստականներին, Լավրովի խոսքով, նրանք «պետք է վերադառնան իրենց ավանդական բնակության վայրեր` միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, ապահով եւ ինքնակամ»: