Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ֆրանսիացի եւ ամերիկացի դիվանագետները բանակցություններ կանցկացնեն, որպեսզի վերացնեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի հետ կապված երկիմաստությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Reuters-ը:
«Վաղը հանդիպում կունենանք Մոսկվայում բանագնացների հետ, ովքեր կապ ունեն դոսյե հետ: Հանդիպման նպատակն է ԼՂ-ում հրադադարի հետ կապված երկիմաստության վերացումը»,-ասել է նա խորհրդարանի պատգամավորներին:
Նրա խոսքով՝ երկիմաստությունը կապված է փախստականների խնդրի, հրադադարի ռեժիմի վերացման, Թուրքիայի ներկայության եւ ԼՂ կարգավիճակի մասին բանակցությունների սկզբի հետ:





























