Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, առայժմ պահպանվում է ստատուս-քվոն»։
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել: Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա դրությամբ պահպանում ենք ստատուս-քվոն, գոյություն ունեցող իրավիճակը»,- նշել է Պուտինը:
Նա հավելել է, որ այս հարցը պետք է լուծեն ապագա ղեկավարները եւ այս գործընթացի մասնակիցները: «Եթե պայմաններ ստեղծվեն բնականոն կյանքի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերականգնման համար, մարդկանց միջեւ՝ կենցաղային մակարդակով, հատկապես հակամարտության գոտում, դա պայմաններ կստեղծի նաեւ Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար»,- ընդգծել է նա:





























