Տոկիոյի կենտրոնում կառուցվող երկնաքերում տեղի է ունեցել հրդեհ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Այրվող 54 հարկանի շենքը տեղակայված է Toranomon Hills համալիրում։

Նշվում է, որ արտակարգ պատահարի վայրում աշխատում է 31 հրշեջ հաշվարկ։

Առայժմ տեղեկություններ չկան տուժածների եւ զոհերի մասին։