Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհուրդը ստացել է Պուտինի դիմումը` Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայում ՌԴ Զինված ուժերիօգտագործման վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:
«Խոսքը Ռուսաստանի նախագահի կողմից արդեն որոշված կոնտինգենտի մասին է»,- պարզաբանել է սենատորը:
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Դաշնային Խորհրդի համաձայնությունը բանակն օգտագործելու համար այս դեպքում անհրաժեշտություն է, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարի ժամկետով պլանային միջոցառման մասին է:
Կլիշասը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ:





























