Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը ստիպված է եղել մոտ երկու ժամ պտտվել Թուրքիայի տարածքում, քանի որ Իրանի իշխանությունները չեղյալ են համարել իրենց տարածքով օդանավի թռիչքի թույլտվությունը:
Գերմանիայի կանցլերը մայիսի 31-ին մեկնում էր Հնդկաստան, սակայն Իրանի օդային տարածքին մոտենալիս Իսլամական Հանրապետության իշխանությունները արգելել են անցնել իրենց տարածքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
Գերմանական պատվիրակության մյուս օդանավը, որ ավելի վաղ էր մեկնել, Իրանի օդային տարածքը հատել էր առանց խնդիրների եւ բարեհաջող վայրէջք էր կատարել Նյու-Դելիում:




























