Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը Binance բորսայում չորեքշաբթի առավոտյան աճել է գրեթե 10 տոկոսով՝ բարձրանալով 18 000 դոլար ցուցանիշից 2017 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի գինը թանկացել է 9,78%-ով՝ կազմելով 18 223 դոլար, իսկ կրիպտոարժույթների առեւտրի ծավալով ամենախոշոր Binance բորսայում՝ 9,95%-ով՝ կազմելով 18 328 դոլար:

Վերջին անգամ 18 հազար դոլարի ցուցանիշը բիթքոինը հաղթահարել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին: