ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը հայտարարել են իրանական բարեգործական կազմակերպության ու դրա մասնաճյուղերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ «մարդու իրավունքների խախտումների համար»:

Խոսքը «Մոստազաֆան» հիմնադրամի եւ դրա շուրջ 160 դուստր-ձեռնարկությունների մասին է, որոնք իբր նյութական աջակցություն են ցուցաբերում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ նրա «չարամիտ գործողություններում, ներառյալ այլախոհության ճնշումը»:

Միեւնույն ժամանակ, պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել «Իրանի դեմ պատժամիջոցների կարեւորությունը» վերնագրով հայտարարությամբ, որում նշվում է, որ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի գործողություններն աշխարհը դարձնում են «ավելի անվտանգ» ու «չպետք է չեղարկվեն»:

Պատժամիջոցների թիրախում է հայտնվել նաեւ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, ով, ըստ ԱՄՆ-ի պնդման, «կարեւոր դեր է խաղացել իրանական ռեժիմի կողմից Իրանի քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մեջ»: