Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է Եվրանեսթում հայկական պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքական պլատֆորմի մեջ ներգրավված հասարակական կազմակերպությունների համատեղ նիստը:
Ինպես նշել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հայկական պատվիրակությունն իր աշխատանքում որոշել է լրջորեն աշխատել հանրային հատվածի հետ: Նա ընդգծել է, թե նման նիստերի նպատակն է մշակել Եվրանեսթում հայկական պատվիրակության աշխատանքի քայլերը:
Հովհաննիսյանն ընդգծել է, թե հայկական պատվիրակությանն այդ կազմակերպությանը բարդ ճակատագիր է սպասվում` հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրների չլուծված լինելու փաստը:
Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նկատել է, թե Եվրանեսթի ձեւաչափը կարող է լուրջ հակառուսական նախագիծ դառնալ, ինչը հակասում է Հայաստանի շահերին: «Հայաստանը պետք է փորձի պահպանել հավասարակշռությունը»,- ընդգծել պատգամավորը:



























