«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Homo Interneticus մրցույթի հաղթողներին:

«Արմենտելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրման արարողությանը հրավիրվել են այն մասնակիցներն, ովքեր իրենց աշխատանքները ներկայացրել են «Ինտերնետը մարդու կյանքում» խորագրի ներքո անցկացված մրցույթին: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցների ձայների քանակով:

Մրցույթի հաղթող` Հայկ Գեւորգյանը, ով հավաքել է 2025 ձայն, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք եւ մեկ տարի Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված Հովհաննես Աղաջյանյանը եւ Թերեզա Թոքմաջյանը ստացել են շարժական ինտերնետի Drive ծառայությունից համապատասխանաբար 12 եւ 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Այսօր ինտերնետն ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի անբաժանելի մասնիկ է հանդիսանում եւ Հայաստանը բացառություն չէ: Մեր երկրում համացանցից օգտվողների գրեթե կեսն ընտրում են «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ինտերնետ ծառայությունը: Մենք կազմակերպեցինք այս մրցույթը, որպեսզի Հայաստանի ինտերնետից օգտվողները ներկայացնեն ինտերնետի իրենց տեսլականը` որպես բիզնեսի, կրթության կամ ժամանցի ծառայություն», - նշել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ Homo Interneticus մրցույթն անց է կացվել 2011թ-ի ապրիլի 6-ից մինչեւ մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի մայիսի 30-ի դրությամբ խումբն ունի 4240 մասնակից: