Արդեն մի քանի օր է, ինչ վերսկսվել են Ընտրական օրենսգրքի քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ  Դանիել Իոաննիսյանը։

«Բարեկամներ, տեղեկացնեմ, որ արդեն մի քանի օր է, ինչ վերսկսվել են Ընտրական օրենսգրքի քննարկումները: Աշխատանքներն ընթանում են նախապատերազմականից ավելի ինտենսիվ կերպով»,- գրել է նա։