Հնագետները Վրաստան-Ադրբեջան սահմանի վրա 7-8-րդ դարի  բերդաքաղաք  են հայտնաբերել, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նախնական ուսումնասիրությունների արդյունքների հիմքի վրա փորձագետները կարծում են, որ այդ բերդաքաղաքը կոչվել է «Վարազմանավրիա», որը 12 հա է կազմում:

Մակերեւույթի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ քաղաքը մի քանի դար առաջ եղել է պարսպապատված, իսկ ներսում յուրաքանչյուր բնակավայր ունեցել է իր աղոթարանը: Հետազոտողները հայտնաբերել են հենց աղոթարանները:

Ինչպես հայտնում է գործակալությունը, հնագետների պեղումները ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով դադարեցված են:

Փորձագետները կարծում են, որ հնագետների պեղումների արդյունքում նոր կարեւոր հայտնագործություններ կարող են արվել: