Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կայցելի Վրաստան եւ կհանդիպի վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ: Այդ մասին մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին:
Պատասխանելով Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու խնդիրների մասին հարցին, դեսպանը կոչ է արել չառանձնացնել Հայ առաքելական եկեղեցու խնդիրները:
«Պետք չէ խոսել միայն հայկական եկեղեցու մասին: Վրաստանում կրոնական համայնքների մասին օրենք չի ընդունվել, եւ նույն խնդիրներն ունեն նաեւ մյուս եկեղեցիները»,- ասել է նա: Այդ համատեքստում դեսպանը հայտնել է կաթողիկոսի այցի մասին: Չխորանալով մանրամասների մեջ` դիվանագետը հույս է հայտնել, որ դրա արդյունքներով շատ հարցեր կհանվեն օրակարգից:




























