Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքությունը ճիշտ կանի, եթե հեռու մնա քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է հնարավոր ապագա պատրիարքը, ով խոստացել է քաղաքականությունը հեռու պահել եկեղեցուց ընտրվելու դեպքում, գրում է թուրքական «Hürriyet Daily News and Economic Review»-ը:

«Թեեւ ինձ անձամբ հետաքրքրում է քաղաքականությունը, ես պատրիարքությանը խորհուրդ կտայի չխառնվել նման բաներին»,- ասել է արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը, ով ներկայումս Գերմանիայի հայկական թեմի առաջնորդն է:

Բեքչյանը գտնվում է Ստամբուլում, որտեղ նշում են Պատրիարքարանի 550-ամյակը, որը նշվել է միայն համեստ պատարագով եւ փոքրիկ ընդունելությամբ:

Բեքչյանը նաեւ նշել է, թե ունի թուրքական եւ գերմանական քաղաքացիություն եւ պատրիարք ընտրվելը խնդիր չէ: