ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,որ մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ եւ՛ Հայաստանից, եւ՛ Ադրբեջանից իմ գործընկերների հետ: Մենք երկու առաջնորդների հետ պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս եւ՛ Հայաստան, եւ՛ Ադրբեջան կմեկնի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը»,-ասել է Պուտինը ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: