ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ խնդրել է վերլուծել՝ հասկանալու համար, թե ինչի կարիք ունեն Ղարաբաղի բնակիչները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հաճախ լսում ենք հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած անձանց աջակցելու եւ ցավակցական խոսքեր: Սակայն բացի այդ խոսքերից ոչինչ տեղի չի ունենում: Ես կցանկանայի խնդրել ձեզ արագ լուծել այդ հարցերը եւ հասկանալ, թե ինչի կարիք ունեն հակամարտության գոտում մարտական գործողություններից տուժած եւ օգնության կարիք ունեցող մարդիկ»,-ասել է նա:
ՌԴ նախագահը մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաեւ գործընկերների հետ համագործակցության վրա:





























