Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն այսօր` մայիսի 31-ին հրամաններ է ստորագրել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Կարապետյանը սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, ազատվել է աշխատանքից եւ անցել թոշակի:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ավագյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Արտյոմ Բաբաջանյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի կադրերի եւ անձնակազմի գծով տեղակալ:

Մեկ այլ հրամանով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի կադրերի եւ անձնակազմի գծով տեղակալ Արսեն Ղազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի տրամադրության տակ: