Ռոստովի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել 30 եւ 37 տարեկան երկու տղամարդկանց նկատմամբ, որոնք մեղադրվում են Հայաստանի 25-ամյա մի քաղաքացու առեւանգելու եւ նրա դիմաց 250 հազար ռուբլի պահանջելու մեջ:

Քննության տվյալներով, երեկ կասկածյալները բռնությամբ հային նստեցրել են մեքենա եւ տեղափոխել են իրենց վարած բնակարան: Այնուհետ նրանից 250 հազար ռուբլի են պահանջել:

Առեւանգված տղամարդուն ազատել են, իսկ առեւանգողներին ձերբակալել են: Ներկայումս քննչական գործողություններ են ընթանում: