Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով, հունիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Իտալիա:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնակատարություններին:




























