Twitter միկրոբլոգերի ծառայության ղեկավարությունը հայտարարել է սեփական ֆոտոհոսթինգի մեկնարկի մասին Կալիֆոռնիայի Պալո Վերդե ռանչոյում կայացած մամուլի ասուլիսում: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով TechCrunch տեխնոբլոգը:
Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոյի ելույթը նշված է հունիսի 1-ին: Հավելվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն միկրոբլոգի հեղինակները նշում են, որ Twitter-ը լուրջ մրցակցություն կկազմի գործող առաջատարներին, ինչպես Yfrog-ին կամ Twitpic-ին:




























