Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է Իսպանիայից բնական ծագմամբ ապրանքների եւ սնդամթերքի ներմուծումն արգելելու մասին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, համապատասխան հրամանը ստորագրել է ծառայության ղեկավար Գրիգոր Գրիգորյանը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համապատասխան:

Նշենք, որ ըստ Գերմանիայի իշխանությունների, Իսպանիայից ներմուծված վարունգները դարձել են վտանգավոր աղիքային վարակի աղբյուր, որի արդյունքում արդեն մահացել է 12 մարդ: Ներկայումս արձանագրվել է վարակման 1,2 հազար դեպք, միայն Համբուրգում հիվանդների թիվը հասնում է 500-ի: