Վրաստանի խորհրդարանն այսօր` մայիսի 31-ին ընդունել է «Ազատության խարտիան», որով, մասնավորապես, սահմանափակումներ են մտցվում ԽՍՀՄ գաղտնի ծառայության` Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) նախկին աշխատակիցների, Կոմկուսի եւ կոմերիտմիության բարձրաստիճան պաշտոնյաների համար: Բացի այդ, արգելվում է հասարակական վայրերում օգտագործել կոմունիստական ու ֆաշիստական սիմվոլիկա:

Խարտիան ընդունվել է միաձայն: «Կողմ» է քվեարկել 91 պատգամավոր: «Ազատության խարտիայի» որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում արդեն այս պահից, որոշները` 2012-ի հունվարի 1-ից: