Գերմանիայի եւ Իրանի միջեւ դիվանագիտական սկանդալ է ծագել այն պատճառով, որ իրանական իշխանությունները երկու ժամից ավելի թույլ չեն տվել Իրանի օդային տարածք մտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը, որով նա փորձում էր ուղեւորվել Հնդկաստան:

Գերմանիայում այդ միջադեպից զայրացել են, եւ այժմ Բեռլինը դիտարկում է Թեհրանին դիվանագիտական բողոք ուղարկելու հարցը: «Նման բան երբեք չի եղել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Նախարարը հաղորդել է, թե ԱԳՆ է հրավիրել Իրանի դեսպանին` պարզաբանումների համար:

Միեւնույն ժամանակ փորձագետները ուշադրություն են հրավիրել նրա վրա, որ Եվրոպական Միությունը օրերս նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ ատոմային ծրագրի պատճառով: