Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռեւս չպայթած կասետային ռումբեր եւ արկեր: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Հարգելի հայրենակիցներ.

Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռեւս չպայթած կասետային ռումբեր եւ արկեր:

Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել.

ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում»,- հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։